BYD DiLink-ի, ցանկացած Android մագնիտոլի ու հեռախոսի համար
Car TV՝ ուղիղ եթեր քո BYD-ում
Հայկական, ռուսական, անգլերեն ու աշխարհի ալիքներ՝ դասավորված ըստ լեզվի ու ժանրի։ Հարյուրավոր ալիքներ, որոնք ավտոմատ ստուգվում են, որ միացնես ու աշխատի։
Տարբերակ 0.7.7 · 3.8 ՄԲ · Android
SHA-256: 6f6eb71f2c56c6d43b1d7d0b1adbdab1a1a973820a2f09361afdac91f05130f3
- 30 օր անվճար
- Հայերեն · Русский · English
- Ֆիլմեր ձայնով
- Ռադիո ամբողջ աշխարհից
Ինչ կա ներսում
Ալիքներ ըստ լեզվի ու ժանրի
Հայերեն, ռուսերեն, անգլերեն կամ բոլորը։ Ներսում՝ լուրեր, սպորտ, ֆիլմեր, սերիալներ, մանկական, երաժշտություն, ճանաչողական։ Ընտրյալները միշտ վերևում են։
Ամեն ալիք ստուգված ա իրական նկարով
Ալիքը ցույց ա տրվում միայն այն ժամանակ, երբ ստուգումը տեսնում ա իրական եթեր, ոչ թե «վճարիր, որ դիտես» կամ սև էկրան։
Չաշխատողներն իրենք են անհետանում
Եթե ալիքը չի բացվում, հավելվածը ինքը փորձում ա պահուստային հղումը։ Մեքենաները իրար օգնում են՝ հաղորդում են չաշխատող ալիքների մասին, ու դրանք թաքնվում են բոլորի մոտ։
Աշխատում ա նույնիսկ առանց մեր սերվերի
Ալիքների ցանկը պահվում ա մեքենայում։ Եթե մեր սերվերը անջատված ա, հեռուստացույցը շարունակում ա աշխատել։
Ֆիլմեր՝ ասա կամ գրի
Սեղմիր խոսափողը ու ասա, թե ինչ ես ուզում դիտել (ռուսերեն կամ անգլերեն), կամ գրի։ Հավելվածը պատրաստում ա ու միացնում։ Կանգնեցիր՝ հետո շարունակում ես նույն տեղից։
Ռադիո՝ աշխարհի բոլոր երկրներից
Մեկ կոճակով անցնում ես ռադիոյի. տասնյակ հազարավոր կայաններ ըստ երկրի, քաղաքի ու ժանրի, որոնում ու ընտրյալներ։ Երկիրը հավելվածն ինքն ա գուշակում, դու կարող ես փոխել։ Հնչում ա նաև էկրանն անջատած, կայանը փոխվում ա ղեկի կոճակներով։
Ինքն ա թարմանում
Նոր տարբերակը գալիս ա ինքնուրույն, նորից ներբեռնել պետք չի։
Հեռախոսում էլ
Մագնիտոլի մեծ էկրանի համար ա արված, բայց հեռախոսում էլ հարմար ա։
Մուտք
30 օր անվճար, ամեն ինչով
Տեղադրելուց հետո 30 օր ամեն ինչ բաց ա՝ ալիքներն էլ, ֆիլմերն էլ։ Դրանից հետո շարունակելու համար կոդ ես ստանում support-ից. հավելվածում կա QR, սկանավորում ես ու գրում բոտին։
- Առանց գրանցմանՈչ email, ոչ գաղտնաբառ։ Հավելվածը ինքն ա ճանաչում սարքը։
- Կոդը մեկ անգամՄուտքագրում ես 6 նիշանոց կոդը, ու վերջ։ Վերատեղադրելիս նոր կոդ պետք չի։
- Support-ը հավելվածի մեջQR-ը տանում ա @cartvtgbot բոտին, այնտեղ գրում ես քո հարցը։
Ինչպես տեղադրել BYD-ում (DiLink)
- 1
Ներբեռնիր APK-ն
Համակարգչով ներբեռնիր ու գցիր USB ֆլեշկայի վրա։
- 2
Բացիր մագնիտոլում
Ֆլեշկան մտցրու մեքենայի մեջ, բացիր ֆայլերի մենեջերը ու սեղմիր CarTV.apk-ի վրա։
- 3
Թույլատրիր տեղադրումը
Եթե հարցնում ա, թույլ տուր տեղադրել այս աղբյուրից։
- 4
Բացիր Car TV-ն
Վերջ, ալիքները արդեն կան։
Android հեռախոսում՝ ներբեռնիր հենց էս էջից ու բացիր ֆայլը։
Չի՞ տեղադրվում
Որոշ նոր ծրագրային տարբերակներում APK տեղադրելը արգելված ա։ Գրիր մեզ, BYDClub-ը կօգնի։
Հաճախ տրվող հարցեր
Մեքենայի ինտերնետն օգտագործու՞մ ա
Այո, դիտելը ինտերնետ ա ծախսում, ինչպես ցանկացած վիդեո։ Հավելվածն ինքը թեթև ա։
Կարո՞ղ եմ դիտել, երբ քշում եմ
Վարորդը պետք ա դիտի միայն կայանած ժամանակ։ Ճանապարհին՝ ուղևորների համար։
Իսկ եթե ալիքը չի աշխատում
Չաշխատող ալիքը ավտոմատ թաքնվում ա։ Կարող ես նաև սեղմել «Հաղորդել խնդրի մասին», ու ալիքը նորից կստուգվի։
Car TV
Փորձիր 30 օր անվճար
Ներբեռնիր, տեղադրիր, միացրու։ Հարց լինի՝ գրիր support-ին։